Local's սրճարանների նպատակն է երևանցիներին և հյուրերին ներկայացնել ֆրանսիական խոհանոցի գլուխգործոցները: Այստեղ հյուրերը կարող են համտեսել ֆրանսիացի հացթուխների և հրուշակագործների բաղադրատոմսերով պատրաստված անուշաբույր հացաբուլկեղենը և աննկարագրելի քաղցրավենիքները, որոնք է՛լ ավելի կգունազարդեն Ձեր գեղեցիկ օրը:
Հացաբուլկեղենի և քաղցրավենիքի պատրաստման հիմք է հանդիսանում BAGUETTES AND DELICES ֆրանսիական ընկերությունը, որը ներկայացված է Ֆրանսիայի գրեթե բոլոր քաղաքներում: Այն հիմնադրվել է 1951 թվականին Rene Geoffroy-ի կողմից La Frette քաղաքում:
Local's սրճարանների հաճելի մթնոլորտում կարող եք համտեսել ֆրանսիական բաղադրատոմսերով տեղում թխվող բագետներ և կրուասաններ:
Մեր սրճարաններում պատրաստված ցանկացած թխվածք անտարբեր չի թողնի ոչ մի քաղցրասերի։
Local's by Baguettes & Delices սրճարանը հիմնադրվել է հայկական և ֆրանսիական ներդրողների կողմից, որոնց նպատակն է երևանցիներին և հյուրերին ներկայացնել ֆրանսիական խոհանոցի գլուխգործոցները: Այն գտնվում է Երևանի սրտում՝ Մաշտոցի 48 հասցեում, և ամեն օր իր հյուրընկալ դռներն է բացում երևանաբնակների առաջ։ Հաճելի մթնոլորտ, համեղ ուտեստներ, անուշահամ ըմպելիքներ և բարեհամբույր սպասարկում. էլ ի՞նչ է անհրաժեշտ օրը կատարյալ դարձնելու համար:
Local's coffee & eatery-ն հարմարավետ և գեղեցիկ ինտերիերով սրճարան է, որը գտնվում է Երևան Մոլի առաջին հարկում: Ֆրանսիական ոճով այս վայրը նախատեսված է ընտանեկան հանգստի համար։
ՀՀ, Երևան, Մաշտոցի 48
info@locals.am
+374 (11) 85-55-55
ՀՀ, Երևան, Արշակունյաց 34/3, Yerevan Mall
locals_coffee_eatery@gmail.com
+374 (11) 30-55-55